Երկուշաբթի, 02. 06. 2025

spot_img

Պայթյունը պետք է նոր ժամանակաշրջանի սկիզբ դառնա. Մակրոնը շրջել է Բեյրութի փողոցներով

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Բեյրութ և այցելել պայթյունից տուժած շրջաններ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը, Ֆրանսիայի նախագահի այցի կապակցությամբ բազմաթիվ լիբանանցիներ են հավաքվել փողոցներում՝ ողջունելու նրան և խնդրելու՝ օգնել «կոռուպցիոն ռեժիմին վերջ տալուն»:

«Ես տեսնում եմ ձեր զգացմունքները, ձեր տխրությունը, ցավը, որոնք արտացոլվում են ձեր դեմքին, այդ պատճառով էլ ես այստեղ եմ»,- ասել է Մակրոնը՝ խոստանալով ավելի շատ բժշկական և այլ տեսակի օգնություն ուղարկել Լիբանան:

 

Նրան շրջապատող բազմությունը շարունակ վանկարկել է. «Հեղափոխություն, ժողովուրդն ուզում է ռեժիմի տապալում»:

Իր հերթին, Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ քաղաքական փոփոխությունը նույնպես անհրաժեշտ է, ու այս պայթյունը պետք է նոր ժամանակաշրջանի սկիզբ դառնա:

«Հուսով ենք, որ օգնությունը կհասնի լիբանանցի ժողովրդին և ոչ թե կոռումպացված առաջնորդներին»,- ի պատասխան՝ նշել է լիբանանցիներից մեկը:

«Երաշխավորում եմ դա. օգնությունը չի հայտնվի կոռումպացված ձեռքերում: Ես կխոսեմ քաղաքական ղեկավարության հետ, ես այստեղ եմ, որ նրանց նոր քաղաքական պայմանագիր առաջարկեմ»,- ասել է Մակրոնը:

Բեյրութում օգոստոսի 4-ին հզոր պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհերի թիվը շարունակում է աճել, հազարավոր մարդիկ վիրավոր են, տասնյակ հազարավորները զրկվել են տանիքից:

Զոհերի թվում են 11 հայ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին