Երեքշաբթի, 03. 06. 2025

spot_img

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից Բելգիայի քաղաքացի Է զոհվել

Լիբանանում Բելգիայի քաղաքացի Է զոհվել Բեյրութի նավահանգստոում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Օգոստոսի 5-ին այդ մասին հայտնել Է Բելգիայի վարչապետ Սոֆի Վիլմեսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք ցավակցություն ենք հայտնում բոլոր տուժածներին եւ նրանց մերձավորներին այս դժվարին ժամանակներում: Մասնավորապես, նաեւ մեր հայրենակցի (մերձավորներին), որը զոհվել Է այդ ողբերգության ժամանակ»,- ասել Է նա Օգոստոսի 4-ին թագավորության արտաքին գործերի նախարարության ղեկավար Ֆիլիպ Գոֆենը հայտնել Է, որ պայթյունի հետեւանքով թեթեւակի վրավորվել են Լիբանանում Բելգիայի դեսպանության երկու աշխատակից եւ նրանց ընտանիքների երկու անդամ: Նաեւ վնասվել Է դիվանագիտական ներկայացուցչության շենքը:

Օգոստոսի 4-ին հուժկու պայթյուն Է որոտացել Բեյրութի ծովային նավահանգստի շրջանում՝ Լիբանանի ռազմածովային ուժերի ռազմակայանի մերձակայքում: Պայթյունի ալիքից ոչնչացվել եւ վնասվել են տասնյակ տներ եւ ավտոմոբիլներ, մայրաքաղաքի շատ թաղամասերում ջարդվել են ապակիները: Տեղի իշխանությունների տվյալներով՝ պայթյունի պատճառ Է դարձել 2015 թվականին մաքսային ծառայության կողմից առգրավված 2 700 տոննա ամոնիակային սելիտրան, որը պահվում Էր պահեստում: Վերջին տվյալներով՝ զոհվել Է ավելի քան 100 մարդ, շուրջ 4 հազարը տուժել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին