Հինգշաբթի, 05. 06. 2025

spot_img

ՉԺՀ-ն պատասխան հարված Է պատրաստում ԱՄՆ-ից չինացի լրագրողներին արտաքսելու դեպքում

ՉԺՀ-ում պատրաստվել են «վատագույն սցանարի», երբ չինացի բոլոր լրագրողները հարկադրված լինեն լքել ԱՄՆ-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Global Times թերթի գլխավոր խմբագիր Հու Սիցզինը: Նրա խոսքով՝ այդ դեպքում Պեկինը պատասխան միջոցներ կձեռնարկի, այդ թվում նաեւ՝ այն ամերիկացի լրագրողների նկատմամբ, որոնք հաստատվել են Հոնկոնգում:

«Հաշվի առնելով այն, որ ամերիկյան կողմը չի երկարացրել չինացի լրագրողների այցագիրը, չինական կողմը պատրաստվել Է վատագույն սցենարի, երբ չինացի բոլոր լրագրողները հարկադրված լինեն լքել ԱՄՆ-ը:

Այդ դեպքում չինական կողմը պատասխան հարված կհասցնի, այդ թվում՝ այն ամերիկացի լրագրողներին, ովքեր հաստատվել են Հոնկոնգում»,-գլխավոր խմբագիրը գրել Է Twitter-ում:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ հակասությունները սրվել են ԶԼՄ-ներում կորոնավիրուսի համաճարակի լուսաբանման հարցի պատճառով: ԱՄՆ-ը չինական մի շարք պետական ԶԼՄ-ներից պահանջել Է կրճատել ԱՄՆ-ի տարածքում աշխատող լրագրողների թիվը, ինչը հանգեցրել Է երկրից 60 լրագրողների փաստական արտաքսման:

Չինաստանն իր հերթին պահանջել Է ՉԺՀ-ում New York Times, Wall Street Journal եւ Washington Post թերթերի համար աշխատող ամերիկացիներին հանձնել լրագրողական վկայականները, ինչը նույնպես ԱՄՆ-ից լրագրողներին հարկադրել Է լքել այն երկիրը, որտեղ գտնվում են:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին