Հինգշաբթի, 05. 06. 2025

spot_img

Լիբանանի առողջապահության նախարարը հիվանդանոցներին հրահանգել է պատրաստվել վիրավորների ընդունմանը

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած երկու հզոր պայթյուններից հետո երկրի Առողջապահության նախարարը բոլոր հիվանդանոցներին հորդորել է պատրաստվել վիրավորներին ընդունելուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է RT-ին:

Երկու խոշոր պայթյուն ցնցել են Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը, ականատեսները տեսանկարահանել են այդ պայթյուններն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում:

Առաջին պայթյունը որոտացել է քաղաքային նավահանգստում, տեղական ժամանակով երեկոյան 18:00-ից հետո: Րոպեներ անց ավելի մեծ պայթյուն է որոտացել: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները:

Լիբանանի առողջապահության նախարարությունը բոլոր հիվանդանոցներին հրահանգել է պատրաստվել վիրավորների ընդունմանը, իսկ երկրի Առողջապահության նախարարը հեռուստատեսությամբ հայտնել է, որ վիրավորների թիվը շատ մեծ է: Զոհերի վերաբերյալ հաղորդագրություն չի ստացվել:

Առողջապահության նախարար Համադ Հասանը տեղական ԶԼՄ-ներին հայտնել է, որ նավահանգստում հրավառության պարագաներ տեղափոխող նավ է պայթել:

Պայթյունի հետևանքով վնասվել են «Դեյլի Սթար» թերթի խմբագրության պատուհաններն ու գույքը: France24-ի թղթակիցը հայտնել է, որ վնասվել է նաև իր բնակարանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին