Ուրբաթ, 06. 06. 2025

spot_img

Լիբանանի արտգործնախարարը պաշտոնաթողության խնդրագիր Է ներկայացրել

Լիբանանի արտաքին գործերի նախարար Նասիֆ Հիթթին օգոստոսի 3-ին պաշտոնաթողության խնդրագիր Է ներկայացրել երկրի վարչապետ Հասան Դիաբին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ես պաշտոնաթողություն եմ խնդրել (կառավարության մոտ) այն բարենորոգումների իրականացման համար հաստատուն կամաքի բացակայության պատճառով, որոնք պահանջում են լիբանանցիները եւ միջազգային հանրակցությունը»,- մեջբերում Է անում Al Mayadeen հեռուստաալքիքը Հիթթիի խոսքից վարչապետի հետ կայացած հանդիպումից հետո: Արտգործնախարարության ղեկավարը նաեւ հույս Է հայտնել, որ Լիբանանի կառավարությունը կվերանայի իր քաղաքականությունը մի շարք բնագավառներում:

Նրա խոսքով՝ հանրապետության հաջող զարգացման համար անհրաժեշտ են օրենքի գերակայություն, հաշվետվության ենթակայություն եւ թափանցիկություն, ինչպես նաեւ կառավարիչների կողմից երկրի ազգային շահերի հստակ պատկերացում: Ներկայիս կաբինետը կազմվել Է հունվարի 21-ին եւ վստահության քվե ստացել փետրվարի 12-ին, այն հենվում Է խորհրդարանական մեծամասնության աջակցության վրա, որի մեջ են մտնում պատգամավորներ շիաների «Հըզբոլլահ» կուսակցությունից: Կառավարությանն ընդդիմադիր սուննիների «Ալ Մուսթաքբալ» շարժումը, որը գլխավորում Է նախկին վարչապետ Սաադ Հարիրին, որը պաշտոնաթող եղավ անցյալ տարվա հոկտեմբերի 29-ին իշխանության բարձրագույն ոլորտներում կոռուպցիայի դեմ բողոքների ալիքի ֆոնին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

spot_img
Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին