Շաբաթ, 07. 06. 2025

spot_img

ԵՀ-ն խնդրում Է Եվրամիության երկրներին՝ պահպանել սահմանները բացելու վերաբերյալ հանձնարարականները

Եվրահանձնաժողովը կոչ Է անում Եվրամիության պետություններին՝ պահպանել ԵՄ-ի խորհրդի հանձնարարականները երրորդ երկրներից ուղեւորությունների սահմանափակումները հանելու ուղղությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է ԵՀ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ադալբեր Յանցը:

«Մենք մշտապես հանդես ենք եկել արտաքին սահմանների վրա հսկողության օգտին՝ ի շահ ինչպես սահմանային պետությունների, այնպես Էլ նրանց, որոնք չեղարկել են սահմանափակումները ԵՄ-ի ներսում: Կարեւոր Է, որպեսզի սահմանների հսկողությունը մնա համակարգված, դա կապահովի Շենգենի գոտու նորմալ գործելուն»,-ասել Է Եվրոպայի ներկայացուցիչը: Նա մեկնաբանել Է Շենգենի գոտու մեջ առայժմ չմտած Խորվաթիայի՝ ԱՄՆ-ից զբոսաշրջիկներ ընդունելու մտադրության վերաբերյալ հարցը, թեեւ այդ երկիրը բացակայում Է ուղեւորության սահմանափակումները հանելու գծով եվրոպական հանձնարարականների ցուցակից:

 

«Խորհրդի հանձնարարականներն ուղղված են այն բանին, որպեսզի ԵՄ-ի բոլոր երկրները եւ մյուս պետությունները, որոնք մտնում են Շենգենի գոտու մեջ, միասնական դիրք գրավեն»,-պարզաբանել Է Յանցը:

Նա հավելել Է, որ պետությունները կարող են պահպանել սահմանափակումներն այն երրորդ երկրների համար, որոնց հետ հանձնարարվել Է վերսկսել հաղորդակցությունը, բայց այդ սահմանափակումների արդյունավետությունը կտուժի, եթե սահմանները միակողմնի կարգով բաց լինեն այն պետությունների համար, որոնք չեն մտնում այդ ցուցակի մեջ: «Մենք ակնկալում ենք, որ երկրները մանրամասնորեն կպահպանեն հանձնարարականները:

Կարող են բացառություններ լինել, պետությունները հնարավորություն ունեն սահմանները չբացել այն երկրներից ոչ պարտադիր ուղեւորությունների համար, որոնք ընդգրկված են ցուցակում, բայց դրա արդյունավետությունը մեծապես կախված Է այն անդամ պետությունների որոշումներից, որոնք կարող են բացել իրենց սահմանները ցուցակում բացակա երկրների համար»,-պարզաբանել Է ԵՀ-ի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովը շարունակում Է հանգամանորեն հետեւել իրադրությանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին