Շաբաթ, 07. 06. 2025

spot_img

ՌԴ-ն ամենայն ուշադրությամբ է հետևում ադրբեջանա-թուրքական զորավարժություններին. Զայցև

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևն անդրադարձել է հայաստանի հետ սահմանագոտում ասդրբեջանա-թուրքական լայնամասշտաբ զորավարժություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՏԱՍՍ գործակալությունը Զայցևից հետաքրքրվել է, թե Ռուսաստանն ինչպես է գնահատում Հայաստանի հետ սահմանին տեղի ունեցող զորավարժությունները:   

Ալեքսեյ Զայցևն ընդգծել է զորավարություններին մասնակցող 5000 զինծառայողների և հարձակողական, պաշտպանական և հակաօդային զինտեխնիկայի կիրառման փաստը: «Մենք ամենայն ուշադրությամբ ենք հետևում տարածաշրջանում իրավիճակին՝ հատկապես հաշվի առնելով հայ-ադրբեջանական սահմանային վերջին հակամարտությունը: Հաստատակամորեն կողմերին զսպվածության կոչ ենք անում, այդ թվում՝ նրանց ընթացիկ ռազմական գործունեության մեջ»,- նշել է Զայցևը: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին