Շաբաթ, 07. 06. 2025

spot_img

Համացանցի Վրայ. Ժամանակակից Գրականութիւն

Ժամանակակից գրականութիւն․․․ եփուկը որ պատրաստւում է մատուցել մատաղ սերունդին․․․
Կարդում եմ ու մտածում՝ ախր տառերը Մեսրոպեան են, բառերի շօշափելի տոկոսը՝ հայերէն, սակայն ոչ մի բան չեմ հասկանում, անգամ մի գաղափար չեմ կարողանում ընկալել․․․։

Գոյութիւն ունի ժամանակակից արուեստի մի ուղղութիւն, որտեղ սպիտակ կտաւի վրայ ամանով կամ թասով տարբեր գոյնի ներկեր են շաղ տալիս, եւ վերջում ինչ որ մի «հեղինակաւոր» անցորդ, գլխին փետուրով «շափկա» ծխամորճը բերանին, մի քանի րոպէ գունաւոր » գուցէ գունաթաթախ կամ գունալուայ» կտաւին ուշադիր նայելով, հիացմունքով » Օօօօօ» է բացականչում, եւ այդ խեղճ կտաւը դառնում է ժամանակակից արւեստի գլուխգործոց մի նկար ․․․:

Ասածս ի՞նչ է, գուցէ գոյութիւն ունի ժամանակակից գրականութեան մի տեսակ, որտեղ «բանաստեղծը» թղթի վրայ թասիկով շաղ է տալիս Մեսրոպեան տառեր, ու տարբեր ամաններով բառեր «ամաններից մէկը անպայման գռեհիկ բառերով՝ որպէսզի աւելի հրապուրիչ ու գայթակղիչ լինի ստեղծագործութիւնը» եւ այդ «չգիտեմ ինչի» անունը դնում են՝ «ժամանակակից գրականութիւն» ․․․։
Չգիտեմ, չեմ հասկանում, երեւի շա՜տ եմ յետամնաց դարձել կամ գուցէ ուղեղս է կարծրացել․․․

Տոքթ. ՃՈՐՃ ԲԱՐՍԵՂԵԱՆ

 

Աջակցէ՛ ԶԱՐԹՕՆՔ-ին. Ապահովէ՛ Անոր Գոյերթը  

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին