Կիրակի, 15. 06. 2025

spot_img

Տարեվերջին կանխատեսվում է 1.9 տոկոսի կարգի գնաճ

ՀՀ Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ տարեվերջի գնաճը կկազմի մոտ 1.9 տոկոս, միևնույն ժամանակ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը վստահեցնում է, որ շարունակում են իրականացնել ցածր գնաճի քաղաքականություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գալստյանն այս մասին ասաց ասուլիսում:

«Մենք մինչև հիմա էլ շարունակում ենք իրականացնել ցածր գնաճի քաղաքականություն: Եվ կարծում ենք, որ այդ քաղաքականությունը արդարացված է, քանի որ բխում է ՀՀ քաղաքացու շահից: Այս ճգնաժամի հետ մեկտեղ եթե լիներ 10 տոկոսանոց գնաճ, կնշանակեր 25-30 տոկոս սպառողակական ապրանքների գների թանկացում: Մենք կարծում ենք, որ այն քաղաքականությունը, որը տարիներ շարունակ իրականացրել ենք, թույլ է տվել մեզ կուտակել կապիտալ և վստահություն մեր քաղաքացիների շրջանում: Դա մենք տեսնում ենք մեր՝ գնաճի սպասումների վերաբերյալ հարցումների ընթացքում»,-ասաց Գալստյանը:

ԿԲ նախագահի կարծիքով՝ տասը տարի առաջ ոչ ոք ՀՀ-ում չէր կարող ենթադրել, որ քաղաքացիների զգալի մեծամասնությունը կկարծեն, որ գնաճը ցածր է: Գալստյանը դա համարում է ձեռքբերում:

«Կանխատեսումների համաձայն տարեվերջին մեր գնաճը կլինի 1.9 տոկոսի կարգի՝ 1.7-2 տոկոսի շրջանակներում, որը մեր թիրախի ներքին շեմին մոտ թիվ է»,-ասաց ԿԲ նախագահը:

Հայաստանում վերջին տվյալներով՝ 12-ամսյա գնաճը կազմել 1.7 տոկոս:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին