Երկուշաբթի, 16. 06. 2025

spot_img

Պրահայում հայերի և ադրբեջանցիների միաժամանակ տեղի ունեցած ցույցերն անցել են առանց միջադեպերի

Չեխիայի Հայ երիտասարդական միությունն ադրբեջանական ագրեսիայի առնչությամբ Պրահայում՝ Ադրբեջանի դեսպանության դիմաց հուլիսի 24-ին անցկացրել է խաղաղ հավաք։ Նույն տեղում միաժամանակ անցկացվել է նաև Չեխիայում ադրբեջանական համայնքի հավաքը, որի մասնակիցները կանգնած են եղել հենց դեսպանության դիմաց։ Երկու հավաքների միջև առկա է եղել ոստիկանության կողմից հսկվող բուֆերային տարածք։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ չնայած ադրբեջանական ցույցի մասնակիցները քանակապես խիստ գերազանցել են հայկական ցույցի մասնակիցներին և հստակ երևացել է, որ վերջիններիս հավաքել և ուղղորդում է դեսպանությունը, այնուամենայնիվ, նույնիսկ փոքրաթվ հայ երիտասարդները կարողացել են ուշադրություն գրավել՝ հանդես գալով առանձնապես խաղաղության կոչերով և կատարելով հայ ազգային հայրենասիրական երգեր և պարեր, այդ թվում՝ քոչարի։

Ադրբեջանական ցույցի մասնակիցները թափահարել են նաև Թուրքիայի դրոշը և պարբերաբար աղաղակել՝ «Turkiye»: Ադրբեջանական ցույցին մասնակցել է նաև Չեխիայում Թուրքիայի դեսպանը։  Ցույցերն անցել է առանց միջադեպերի։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին