Չինաստանը քննարկում Է Ուհանում ԱՄՆ-ի հյուպատոսությունը փակելու հնարավորությունը՝ Հյուսթոնում ՉԺՀ-ի գլխավոր հյուպատոսությունը փակելու՝ Վաշինգտոնի պահանջից հետո: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 22-ին այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուներ:
Ավելի վաղ Չինաստանի արտգործնախարարությունը հայտնել Էր, որ ԱՄՆ-ի իշխանությունները պահանջել են փակել Հյուսթոնում ՉԺՀ-ի գլխավոր հյուպատոսությունը: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրտեգուսը հայտարարել Է, որ այդ որոշումն ընդունվել Է «պաշտպանելու համար ամերիկյան մտավոր սեփականությունը եւ ամերիկացիների անձնական տվյալները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: