Երեքշաբթի, 16. 07. 2024

spot_img

Արցախում հաստատվել է COVID-19-ի 10 նոր դեպք

Արցախում հուլիսի 22-ի դրությամբ կորոնավիրուսային վարակը հաստատվել է 183 քաղաքացու մոտ, որից 144-ն առողջացած:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։ Արցախում, ընդհանուր առմամբ, կատարվել է 4043 թեստավորում: Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք։ Վարակակիրներից 4-ը Մարտակերտ քաղաքից են, միևնույն ընտանիքի անդամներ և գտնվում են մեկուսացման վայրում։

2 դեպք հայտնաբերվել է Ասկերան քաղաքի բնակիչների մոտ, ովքեր վերադարձել են ՀՀ-ից և COVID-19-ը հաստատվել է սահմանային անցակետում ՊՇՌ թեստ հանձնելու արդյունքում։ Մյուս 4 դեպքը հաստատվել է Ստեփանակերտի բնակիչների մոտ, որից 3-ը նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր են, իսկ 1-ն էլ նոր օջախից է։

Բոլոր վարակակիրների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ համապատասխան աշխատանքներ են իրականացվում։ Վարակի օջախ հանդիսացող վայրերը պարտադիր ախտահանվում են, իսկ կոնտակտավորներին՝ թեստավորում։ Կա 80 մեկուսացված անձ։ Փաստացի բուժում է ստանում 39 պացիենտ: Երկրում մահվան դեպքեր չեն արձանագրվել։

Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հուլիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով` 2020 թվականի հուլիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը, ժամը 22:00-ը ներառյալ։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին