Երկուշաբթի, 28. 07. 2025

spot_img

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կատարվել է ավելի քան 160 մլն դրամի նվիրաբերություն

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին այս տարվա հուլիսի 17-ից մինչև հուլիսի 21-ը ժամը 14։30-ի դրությամբ կատարվել է շուրջ 160 728 000 ՀՀ դրամի նվիրաբերություն։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ հիմնադրամի «Ֆեյսբուք»-ի էջից: 

160 728 000 ՀՀ դրամի նվիրաբերությունից կայքի միջոցով` 23 %-ը, Paypal-ի միջոցով ` 12 տոկոսը, բանկային փոխանցման միջոցով՝ 65 տոկոսը:
Ավելի քան 2100 նվիրաբերություններ, որից կայքի միջոցով` 68 տոկոս-ը, Paypal-ի միջոցով` 24 տոկոսը, բանկային փոխանցման միջոցով՝ 8 տոկոսը: Նվիրաբերություններ են կատարվել շուրջ 46 երկրներում բնակվող հայրենակիցների կողմից։

Հիմնադրամին ամենաշատ նվիրաբերությունները կատարվել են Հայաստանից, այնուհետև ԱՄՆ-ից, Կանադայից, Ռուսաստանի Դաշնությունից, Ֆրանսիայից, Գերմանիայից և այսպես շարունակ:

Հուլիսի 20-ին, ի պատասխան բանակին աջակցել ցանկացողների բազմաթիվ զանգերի և հաղորագրությունների, վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հիմնադրամին նվիրատվություն կատարելու հորդորից ընդամենը 10 ժամ  անց կատարվել էր շուրջ 1000 փոխանցում, ինչը նշանակում է, որ 40 վայրկյանը մեկ փոխանցում էր արվել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին