Երկուշաբթի, 28. 07. 2025

spot_img

Մեծ կուրստներ տվեցին ու խայտառակ եղան.ՀՀ ԶՈՒ գեներալն Ադրբեջանի սանձազերծած գործողությունների մասին

Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի պետ, գեներալ-մայոր Դանիել Բալայանի խոսքով` Տավուշի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանն իր սանձազերծած գործողություններով խայտառակ եղավ և մեծ կորուստներ կրեց:

 
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Բալայանն ասաց հուլիսի 21-ին լրագրողների հետ զրույցում:

 

«Այս կռիվն ադրբեջանցիները սարքեցին իրենք իրենց գլխին, մեծ կորուստներ տվեցին և խայտառակ եղան: Չհասկացա, թե ինչու իրենք սրան հասցրեցին: Իրենց համապատասխան պատիժը ստացան»,- ասաց Բալայանը:

Գեներալ-մայորը նշեց, որ ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները բոլոր ուղղություններով պատրաստ կանգնած են, և հակառակորդը չի կարող հանկարածի հարձակումներով հաջողության հասնել:

Հուլիսի 21-ին Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում ցուցադրեցին վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին ՀՀ զինված ուժերի խոցած ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն ավելի վաղ հայտնել էրոր հայկական ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումը խոցել է Ադրբեջանի ԶՈՒ կրակի կառավարման համակարգ հանդիսացող «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարք: «Elbit Hermes 900»-ը հզոր անօդաչու թռչող սարք է, այն կրակի կառավարման համակարգ է հանդիսանում, հետախուզական ԱԹՍ է, շատ թանկարժեք է և Ադրբեջանի ամենամեծ ԱԹՍ-ն է:

ՀՀ զինված ուժերի կողմից նախօրդ օրերին ևս մի քանի ԱԹՍներ էին խոցվելորոնց լուսանկարներից երևում էրոր դրանք իսրայելական արտադրության ենՀուլիսի 14-ին հակառակորդը հարվածային ԱԹՍով թիրախավորել է Բերդ համայնքի քաղաքացիական ենթակառուցվածքները։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին