Երկուշաբթի, 28. 07. 2025

spot_img

Դոլարի գերիշխող դիրքը կարող է խորացնել COVID-19-ի տնտեսական հետեւանքները. ԱՄՀ

ԱՄՆ-ի դոլարի գերիշխող դիրքը համաշխարհային առեւտրի եւ ֆինանսների ոլորտում կարող Է ուժեղացնել COVID-19-ով պայմանավորված ճգնաժամի Էֆեկտը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նախազգուշացնում են Արժույթի միջազգային հիմնադրամում (ԱՄՀ):

«Դոլարի ամրապնդումը կարող Է ուժեղացնել համաշխարհային առեւտրի եւ տնտեսական ակտիվության անկումը կարճաժամկետ հեռանկարում»,-ասվում Է ԱՄՀ-ի հետազոտության մեջ: Միեւնույն ժամանակ դոլարի ամրապնդումը կհանգեցնի ներմուծված ապրանքների գների աճի եւ ներմուծված ապրանքների ու ծառայությունների պահանջարկի նվազման:

Բացի այդ, տուրիստական ճյուղի վերականգնումը, որը սովորաբար ուժեղ կերպով Է անդրադառնում ազգային արժույթների տատանման վրա, սահմանափակվել Է կարանտինային միջոցառումների պատճառով:

ԱՄՀ-ում նշել են, որ դոլարով հաշվարկների առավել մեծ բաժինը դիտվում Է Լատինական Ամերիկայի եւ Ասիայի երկրների արտաքին առեւտրում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին