Ադրբեջանի զինված ուժերը դիպուկահար հրացաններից կրակ են վարել՝ փորձելով թիրախավորել ՀՀ ԶՈՒ զինծառայողներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Ադրբեջանական ԶՈՒ-ը դիպուկահար հրացաններից կրակ են վարել՝ փորձելով թիրախավորել մեր զինծառայողներին։ Ադրբեջանի ԶՈՒ-ը հետևանքների մասին նախազգուշացվել են համապատասխան կապի միջոցներով»,- գրել է Ստեփանյանը:
ՊՆ մամուլի խոսնակը նշել է, որ այս պահի դրությամբ սահմանին պահպանվում է հարաբերական անդորր։