Երեքշաբթի, 29. 07. 2025

spot_img

Կորոնավիրուսի դեմ պայքարում շատ փոքր դրական շարժ ունենք. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանը կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունքում շատ փոքր դրական շարժ ունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում, նշելով, որ, այնուամենայնիվ, չպետք է թուլացնել զգոնությունը:

«Հակահամաճարակային կանոնների պահպանման մեր գործողությունները պիտի դառնան ավելի հետեւողական` վիրուսի տարածման ուժգնությունը կոտրելու համար: Միայն դրա շնորհիվ կկարողանանք էականորեն նվազեցնել նոր դեպքերը»,- գրել է Փաշինյանը:

Վարչապետը ևս մեկ անգամ կոչ է արել շարունակել հետեւել կանոններին` կրել դիմակներ, պահպանել սոցիալական հեռավորություն և պարբերաբար ախտահանել ձեռքերը:

Հայաստանում հուլիսի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 35254 դեպք, որոնցից 24206-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 10171  պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 148180 թեստավորում: Կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 662 դեպք: Արձանագրվել է մահվան ևս 215 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ 

Կառավարությունը հուլիսի 13-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հուլիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հուլիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև օգոստոսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին