Չորեքշաբթի, 30. 07. 2025

spot_img

Արմեն Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շաբաթավերջին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հանրապետության նախագահը և Վեհափառ Հայրապետն անդրադարձել են վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին և ադրբեջանական զինուժի կողմից խաղաղ բնակավայրերի հրետակոծմանը: Նրանք կարևոր ու խորհրդանշական են համարել, որ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու հոգևորականները թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, ինչպես մեր պատմության ողջ ընթացքում, այսօր էլ զորավիգ են Հայրենիքին, նրա անվտանգությունն ու խաղաղությունը պաշտպանող մեր զինվորների կողքին են՝ աղոթքով ու հոգևոր խոսքով զորացնելով և քաջալերելով հայրենիքի պաշտպաններին:

Նախագահն ու Վեհափառ Հայրապետը խոսել են նաև ազգային-եկեղեցական կյանքի կարևորագույն խնդիրների, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման մասին:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում Հայ առաքելական եկեղեցու կողմից իրականացվող աջակցության ծրագրերի համար:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին