Չորեքշաբթի, 10. 09. 2025

spot_img

Քիմ Քարդաշյանը Ինստագրամի 179 միլիոն հետևորդներով էջում կրկին խոսել է Ադրբեջանի ագրեսիայի մասին

Հանրահայտ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը  կրկին անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը՝ Ինստագրամի 179 միլիոն հետևորդներով էջում կրկին խոսելով Ադրբեջանի ագրեսիայի մասին: Նա հրապարակել է լուսանկար՝ խորհրդանշական կերպով այն նմանեցնելով Հայաստանի եռագույն դրաշին. կարմրահեր Քարդաշյանը հագել է ծիրանագույն հագուստ՝ նկատելով միայն կապույտի բացակայությունը:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ Քարդաշյանը գրել է. «Նրանց համար, ովքեր չգիտեն, թե ինչ է կատարվում Հայաստանում հենց հիմա, ցանկանում եմ կրկին կիսվել գրառմամբ, որպեսզի բոլորդ կարողանաք աջակցել»,-նշել է հեռուստաաստղը՝ ներկայացնելով հուլիսի 16-ին արված գրառումը, որում շեշտում է՝ չնայած շարունակվող գլոբալ համավարակին՝ Ադրբեջանը խախտել է ՄԱԿ-ի` համաշխարհային զինադադարի կոչը և հարձակվել է Հայաստանի վրա: 

https://www.instagram.com/p/CCvzHxKgnaB/?utm_source=ig_web_copy_link

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին