Հանրահայտ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կրկին անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը՝ Ինստագրամի 179 միլիոն հետևորդներով էջում կրկին խոսելով Ադրբեջանի ագրեսիայի մասին: Նա հրապարակել է լուսանկար՝ խորհրդանշական կերպով այն նմանեցնելով Հայաստանի եռագույն դրաշին. կարմրահեր Քարդաշյանը հագել է ծիրանագույն հագուստ՝ նկատելով միայն կապույտի բացակայությունը:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ Քարդաշյանը գրել է. «Նրանց համար, ովքեր չգիտեն, թե ինչ է կատարվում Հայաստանում հենց հիմա, ցանկանում եմ կրկին կիսվել գրառմամբ, որպեսզի բոլորդ կարողանաք աջակցել»,-նշել է հեռուստաաստղը՝ ներկայացնելով հուլիսի 16-ին արված գրառումը, որում շեշտում է՝ չնայած շարունակվող գլոբալ համավարակին՝ Ադրբեջանը խախտել է ՄԱԿ-ի` համաշխարհային զինադադարի կոչը և հարձակվել է Հայաստանի վրա:
https://www.instagram.com/p/CCvzHxKgnaB/?utm_source=ig_web_copy_link