Հինգշաբթի, 11. 09. 2025

spot_img

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 554 նոր դեպք․ ապաքինվել է 583, մահացել 15 քաղաքացի

Հայաստանում հուլիսի 16-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  33559 դեպք, որոնցից 21931-ն` առողջացած: Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10832 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 141410 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ 554 նոր դեպք և 583 առողջացած։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 607 (ավելացել է ևս 15-ով) դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտները եղել են 74, 72, 70, 81, 60, 88, 65 և 63 տարեկան կանայք և  84, 86, 74, 83, 88, 87, 78 տարեկան տղամարդիկ: Բացի 63 տարեկան կնոջից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Կառավարությունը հուլիսի 13-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հուլիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հուլիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև օգոստոսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին