Շաբաթ, 17. 05. 2025

spot_img

Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանեց Մինսկ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանեց Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկ։ «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` Փաշինյանը Մինսկում հուլիսի 17-ին կմասնակցի Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին։ Փաշինյանին օդանավակայանում դիմավորեց Բելառուսի Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Անդրեյ Եվդոչենկոն։  

Միջկառավարական խորհրդի նիստին կմասնակցեն ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները` Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասքար Մամինը: Նիստը կնախագահի Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն։

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին կմասնակցի նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցի ընթացքում հանդիպում կունենա նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Բելառուս ժամանած ՀՀ պատվիրակության կազմում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը և այլ պաշտոնյաներ։

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին