Չորեքշաբթի, 26. 03. 2025

spot_img

Հայկական կողմի թույլտվությամբ՝ տեղափոխում են ադրբեջանական զինծառայողների դիակները

 Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների դիերը և ինչպես է հակառակորդը հայկական կողմի թույլտվությամբ զոհերին տեղափոխում։

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ստեփանյանը նշել է, որ հրապարակումն արվել է ի շարունակություն Ադրբեջանի ԶՈւ կորուստների մասին առավոտյան արված հայտարարության, ինչպես նաև` միջդիրքային տարածությունից հայկական կողմի թույլտվությամբ զոհերի տարհանման մասին հաղորդագրության։

24-ժամյա հրադադարից հետո հուլիսի 16-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են իրենց հարձակողական գործողությունները Տավուշի սահմանագոտում՝ «Անվախ» դիրքի ուղղությամբ։ Հրետանու աջակցությամբ ադրբեջանական զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների 100 զինծառայող փորձել են հարձակվել «Անվախ» դիրքի ուղղությամբ, սակայն հայկական ստորաբաժանումների գրագետ գործողության արդյունքում հետ են շպրտվել՝ թողնելով զգալի կորուստներ։

Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 16-ի գիշերվա մարտական լայնածավալ գործողությունների ընթացքում հակառակորդի դիտարկվող կորուստները կարող են մոտենալ նույնիսկ մեկ-երկու տասնյակի։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին