Հինգշաբթի, 11. 09. 2025

spot_img

ԶՈւ-երին անհրաժեշտ է ամուր թիկունք. վարչապետը կոչ է անում պահպանել հակահամաճարակային կանոնները

Հայաստանում կորոնավիրուսով վարակված ծայրահեղ ծանր և ծանր քաղաքացիների թիվը շարունակում է մնալ կայուն: Այդ մասին կառավարության նիստում նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ավելացնելով, որ նրանց թիվը  տատանվում է 650-ի շրջակայքում: «Մոտ 50 մարդ միացված է թոքերի օդափոխության սարքերին: Բավականին տարեց և քրոնիկ հիվանդություններ ունեցողների մոտ, ցավոք, լինում են մահվան դեպքեր: Ցավոք սրտի, դեռ բացարձակ թվով շատ դեպքեր են արձանագրվում: Համեմատական անցկացնելով երկու շաբաթվա թվերի հետ՝ առողջապահական համակարգի լարվածության, մահճակալների ազատ լինելու մասով ունենք էական առաջընթաց: Թվի բացարձակ մեծ, բայց նաև կայուն լինելը արդյունք է հակահամաճարակային գործողությունների: Արդեն չորս օր տանը հոսպիտալացման սպասող քաղաքացի չունենք», –  ասաց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ արդեն կորոնավիրուսցի մահացածների թիվը հասել է  607-ի: Վարչապետն իր ցավակցությունները հայտնեց նրանց հարազատներին, միաժամանակ բոլոր քաղաքացիներին կրկին կոչ արեց պահպանել հակամահամաճարակային կանոնները, հաշվի առնելով նաև, որ սահմաններում լարվածության ֆոնին զինված ուժերին անհրաժեշտ է ամուր թիկունք:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին