Ադրբեջանական զինուժը հուլիսի 16-ի գիշերը թիրախավորել է հայկական խաղաղ բնակավայրերը, մասնավորապես, Տավուշի մարզի Այգեպար համայնքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հրետակոծության հետևանքով վնասվել է Այգեպար համայնքի մանկապարտեզի շենքը։
Ադրբեջանական ստորաբաժանումները հուլիսի 16-ին, ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:
Մինչ այդ, հուլիսի 16-ի գիշերը, ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։
Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։