Հինգշաբթի, 11. 09. 2025

spot_img

Հակառակորդը հուլիսի 12-14-ը 50-ից ավելի արկ է կիրառել հայկական բնակավայրերի ուղղությամբ

Ադրբեջանական կողմը հուլիսի 12-14-ի կեսգիշերը 50-ից ավելի արկ է կիրառել հայկական բնակավայրերի ուղղությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 15-ին Իջևանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում, տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասել է Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։  

Արծրուն Հովհաննիսյանը ցույց է տվել այդ արկերի բեկորներից մեկը, նշելով, որ նման բեկորներ շատ են հայտնաբերվել։

«Ճիշտ է պահպանվում է հրադադարի ռեժիմը, բայց մեր զինված ուժերը բարձր մարտունակության մեջ են, զգոն են, լիարժեք տիրապետում են իրավիճակին, հետևում են հակառակորդի զարգացումներին և պատրաստ են հակառակորդի ցանկացած սադրաքին՝ ցամաքային թե օդային, անհրաժեշտ հակահարված տալ»,- ասել է Հովհաննիսյանը։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին