Երեքշաբթի, 25. 03. 2025

spot_img

Մարդու իրավունքների պաշտպանը փաստահավաք առաքելությամբ այցելել է Տավուշի մարզ

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը փաստահավաք առաքելությամբ այցելել է Տավուշի մարզ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Մարդու իրավունքների պաշտպանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

 

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը միջազգային կառույցներին անգլերենով երկու միջանկյալ զեկույց է ուղարկել` կապված Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-14-ի ադրբեջանական զինված ուժերի հրետակոծությունների և գնդակոծությունների հետ։

Զեկույցներում հատուկ շեշտադրումներ են արված քաղաքացիական բնակավայրերի, նրանց բնակիչների առողջության, կյանքի ու սեփականության պաշտպանության մասով։ Դրանք առանձին ընթացակարգով ուղարկվում են նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին: Այդպիսի հնարավորություն ունեն միայն «A» միջազգային կարգավիճակ ունեցող Մարդու իրավունքների ազգային հաստատությունները:

Զեկույցներում արտացոլվել են նաև այն տվյալները, որ ադրբեջանական կողմը սեփական հրետանային մարտկոցները տեղադրել է խաղաղ բնակչության մոտ, բնակավայրերում, որպեսզի հայկական կողմի պատասխան կրակը ուղղվի սեփական բնակչության վրա։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է իրականացնել իրավապաշտպան գործունեությունը՝ անմիջական կապ պահպանելով Տավուշի մարզի Մովսես, Չինարի, Այգեպար, Բերդ և մի շարք այլ համայանքների, ինչպես նաև Տավուշի մարզպետարանի ու ՀՀ պաշտպանության նախարարության հետ՝ պաշտոնական հաղորդակցությամբ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին