Հինգշաբթի, 11. 09. 2025

spot_img

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել դադարեցնել մարտական գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հանդես է եկել մեկնաբանությամբ հայ-ադրբեջանական սահմանին բախումների վերաբերյալ՝ ներկայացնելով գլխավոր քարտուղարի մտահոգությունը։ «Արմենպրես»-ը ներկայացնում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանությունը․

«Գլխավոր քարտուղարը անհանգստություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին այդ թվում ծանր զինատեսակների օգտագործմամբ փոխհրաձգության մասին հաղորդագրությունների կապակցությամբ,  որոնք, ինչպես հաղորդվում է, հանգեցրել են մարդկային կորուստների։ Գլխավոր քարտուղարը կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները, բոլոր ներգրավված կողմերին կոչ է անում քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու և սադրիչ հռետորաբանությունից զերծ մնալու ուղղությամբ։

Գլխավոր քարտուղարը ի գիտություն է ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը և կրկին իր ամբողջական աջակցությունն է հայտնում այս վտանգավոր իրավիճակը կարգավորելու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ, բանակցային ճամապարհով լուծումներ փնտրելու նրանց ջանքերին»։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին