Կիրակի, 22. 02. 2026

spot_img

ԱԳՆ-ն մշտական կապի մեջ է Մինսկի խմբի համանախագահ և ՀԱՊԿ անդամ երկրների հետ. Մնացականյան

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին սանձազերծված գործողություններից հետո մշտական կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և ՀԱՊԿ անդամ պետությունների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կառավարության արտահերթ նիստում ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Երեկվանից արդեն մենք մշտական կապի մեջ ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագ երկրների, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: Տեղեկատվության փոխանակման և համակարգման առումով այդ աշխատանքը շարունակական է և հիմա էլ է շարունակվում, դրան զուգահեռ մենք նաև կապի մեջ ենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և ՀԱՊԿ անդամ պետությունների հետ, սա նույնպես շարունակական է և բնականաբար այդ առումով մեր աշխատանքը բոլոր մնացած գործընկերների հետ շարունակվում է և ընթացիկ»,- ասաց Մնացականյանը:

 

Նախարարը հավելեց, որ ԱԳՆ-ն թափանցիկորեն տեղեկացնում է ընթացքի, բոլոր այն զարգացումների մասին, որ տեղի են ունենում այդ ուղղությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էրոր Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններումՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: «Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողներըթողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենանվերադարձել են իրենց դիրքԺամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձըկիրառելով հրետանային կրակսակայն ճնշվել են հայկական կողմից ևկորուստներ կրելովհետ շպրտվել»,- հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնաեկ Շուշան Ստեփանյանը՝ հավելելովոր հայկական կողմից կորուստներ չկան:

Ավելի ուշ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էրոր Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել հայկական նույն դիրքի ուղղությամբորտեղի ժամեր առաջ փորձել էին ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով անցնել հայադրբեջանական սահմանը: «Ադրբեջաբական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկիցԻրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,-հայտնել էր նա:

Առավոտյան արդեն Շուշան Ստեփանյանը հայտնել էրոր երկուերեք ժամվա դադարից հետո հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Տավուշի ուղղությամբ իրականացվող գործողությունները։ ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների վերաբերյալ զրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչդեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ:

ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների վերաբերյալ զրույց է ունեցել հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանական զինուժի սադրիչ գործողությունները խստագույնս դատապարտելի են, իսկ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկանխատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին