Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ զրույցում մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է կաթողիկոսի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:
«Այսօր երեկոյան Վեհափառ Հայրապետը կապ է հաստատել Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Նորին Սրբությունն իր մտահոգությունն է հայտնել ստեղծված իրավիճակի առնչությամբ, իր հայրական օրհնությունն ու զորակցությունը փոխանցել հայոց բանակին»,- ասված է հայտարարության մեջ:






