Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Սահմանին վիրավորված երեք զինծառայողի և երկու ոստիկանի կյանքին վտանգ չի սպառնում

Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների արդյունքում ՀՀ Զինված ուժերի երեք զինծառայող է վիրավորվել: Այս մասին ասաց ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Թեթև բեկորային վնասվածքներ են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց Ստեփանյանը:

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը նշեց, որ այս պահին հայկական կողմից կա վիրավորում ստացած 3 զինծառայող և երկու ոստիկան, որոնցից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: «Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել»,- հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հավելելով, որ հայկական կողմից կորուստներ չկան: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին