Հինգշաբթի, 11. 09. 2025

spot_img

Չինաստանը պատժամիջոցներ Է սահմանել չորս ամերիկացի օրենսդիրների նկատմամբ

Չինաստանը պատժամիջոցներ Է սահմանել չորս ամերիկացի օրենսդիրների նկատմաբ՝ որպես պատասխան քայլ ամերիկյան կողմից ՉԺՀ-ից չորս նախկին եւ գործող պետական պաշտոնյաների դեմ սահմանված այցարգային եւ ֆինանսական սահմանափակումների: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 13-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինը:

«Ամերիկյան կողմի գործողությունները (չինացի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը – ծանոթ. խմբ.) կոպիտ միջամտություն են Չինաստանի ներքին գործերին, կոպորեն խախտում են միջազգային հարաբերությունների հիմնական սկզբունքները եւ լուրջ վնաս են հասցնում չին-ամերիկյան հարաբերություններին: Չինական կողմը վճռականորեն դատապարտում Է դա: Ի պատասխան ամերիկյան կողմի անիրավական գործողությունների Չինաստանը որոշում Է ընդունել պատժամիջոցներ սահմանել ԱՄՆ-ի միջազգային կրոնական ազտության հարցերով դեսպան Սեմ Բրաունբեկի, սենատորներ Մարկո Ռուբիոյի, Թեդ Քրուզի, ինչպես նաեւ կոնգրեսական Քրիս Սմիթի նկատմամբ»,- հայտարարել Է դիվանագետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին