Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Արցախի նախագահն անդրադարձել է Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ վերադարձնելու որոշմանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ վերադարձնելու որոշմանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․

«Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ վերադարձնելու որոշմամբ թուրքական իշխանությունները վերահաստատեցին քաղաքակրթությունների հանդեպ իրենց ժխտողական ու այլատյաց կեցվածքը: Իսկ քրիստոնեական արժեքներին դավանող գերտերությունների այս թեմայով ամեն մի արձագանք շատ նման է հիվանդ ու անօգնական մարդու հոգոցի, քանի դեռ կան Հայոց Ցեղասպանության ուրացումը, հայ-թուրքական փակ սահմանը, Մերձավոր Արևելքում Թուրքիայի ցեղասպանական գործողությունները»:

Թուրքիայի Պետական խորհուրդը՝ վարչական գործերի բարձրագույն դատարանըհուլիսի 10-ին չեղարկել Է 1934 թվականի կառավարության որոշումըորը Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարին տվել Էր թանգարանի կարգավիճակԱյսպիսով, այդ դատական որոշումը ճանապարհ է բացում այդ թանգարանային հուշարձանի վերածմանը մզկիթի։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին