Հինգշաբթի, 11. 09. 2025

spot_img

Չինաստանը պատասխան պատժամիջոցներ կսահմանի ԱՄՆ-ի քաղաքացիների եւ կազմակերպությունների նկատմամբ

Չինաստանի կառավարությունը պատասխան պատժամիջոցներ կսահմանի ամերիկացի քաղաքացիների եւ ԱՄՆ-ի կազմակերպությունների նկտամամբ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՉԺՀ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հուլիսի 10-ին կայացած ճեպազրույցում այսպես Է մեկնաբանել չինացի պաշտոնատար անձանց նկատմամբ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցները:

«ԱՄՆ-ի հիշյալ միջոցները կոպիտ միջամտություն են ՉԺՀ-ի ներքին գործերին եւ միջազգային հարաբերությունների հիմնական սկզբունքների լուրջ խախտում, դա խիստ բացասական ներգործություն կունենա չին-ամերիկյան հարաբերությունների վրա: Մենք դատապարտում ենք այդ քալը եւ մերժում ենք այն»,- ասել նա:

«Որպես այդ սխալ քայլի պատասխան միջոց Չինաստանը որոշում Է ընդունել համաչափ միջոցներ սահմանել ԱՄՆ-ի քաղաքացիների եւ կազմակերպությունների նկատմամբ, որոնք անպատշաճ վարմունք են թույլ տվել Սինցզյանի նկատմամբ»,- հավելել Է դիվանագետը: Այն հարցին, թե հատկապես ով Է պատժամիջոցների ցուցակի ֆիգուրանտը, Չժաո Լիցզյանը պատասխանել Է, որ մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին