Հինգշաբթի, 11. 09. 2025

spot_img

Աշխարհում կորոնավիրուսի տարածման նոր ռեկոդրներ. ԱՄՆ-ն եւ Բրազիլիան առաջատարներն են վարակվածների թվով

Նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածման իրավիճակը շարունակում Է վատթարանալ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի երկրներում. մեկ օրում նոր դեպքերի ռեկորդային ցուցանիշներ են արձանագրվել Մեքսիկայում, Արգենտինայում եւ Կոլումբիայում, ախտահարվածների թվի աճի տեմպերը շատ բարձր մակարդակում են մնում ԱՄՆ-ում եւ Բրազիլիայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հուլիսի 10-ին ախտահարվածների թվի օրական աճի հերթական ռեկորդի մասին Է հայտնել Հնդկաստանի առողջապահության նախարարությունը. երկիրը կորոնավիրուսի գլխավոր օջախն Է Հարավային Ասիայում: Իրանը նորացրել Է մեկ օրում մահացության առավելագույն ցուցանիշը: Ընդհանուր առմամբ աշխարհում մեկ օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով, աճել Է 205 հազարով, ինչը դարձել Է ամենաբարձր ցուցանիշներից մեկը համավարկի ընթացքում: Ընդամենը մոլորակի վրա կորոնավիրուս Է հայտնաբերվել 12,2 միլիոն մարդու մոտ, շուրջ 555 հազարը մահացել Է վարակի պատճառով:

 Շատ բարձր մակարդակում Է շարունակում մնալ հիվանդացությունն ԱՄՆ-ում: ԱՄՆ-ի Ջոնս Հոփքինսի համալսարանի հաշվարկներով՝ վերջին օրը երկրում հայտնաբերվել Է վարակման 58,6 հազար նոր դեպք, ինչը սոսկ փոքր-ինչ Է զիջում նախօրյակին գրանցված 60 հազար ռեկորդաին ցուցանիշին: Մեկ օրում մահացել Է 0820 կորոնավիրուսով հիվանդ: ԱՄՆ-ն աշխարհում առաջատարն Է ախտահարվածների (ավելի քան 3,05 միլիոն մարդ) եւ կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների քանակով (ավելի քան 132 հազար): Երկու ցուցանիշներով երկրորդ տեղն զբաղեցնում Է Բրազիլիան: Անցած օրը, երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրում հայտնաբերվել Է վարակման ավելի քան 42,6 հազար նոր դեպք, համավարակի ընթացքում ախտահարվածների ընդհանուր քանակը գերազանցել Է 1,75 միլիոնը, մահացում վախճանների թիվը մեկ օրում ավելացել Է 1 220-ով եւ գերազանցել 69,1 հազարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին