Հինգշաբթի, 11. 09. 2025

spot_img

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 973-ի

Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել Է հինգով եւ հասել 973-ի, ապաքինվել Է եւս երկու մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է հիվանդության մոնիթորինգի գծով կառավարության հատուկ կայքում:

«Վարակման հայտնաբերված դեպքերի թիվը 973 Է, ապաքինվել Է 846 մարդ, մահվան դեպքերի թիվը՝ 15»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Կարանտինի ռեժիմի մեջ Է գտնվում 4 հազար 851 մարդ, ստացիոնարներում հսկողության ներքո Է 231 պացիենտ:

Արտասահմանյան երկրներից բուժման համար ժամանած Վրաստանի քաղաքացիների թիվը 28-ով ավելացել Է, նրանք բոլորը զինծառայողներ են, Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության մասնակիցներ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը մարտի 11-ին հայտարարել Է համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել Է վարակման արդեն ավելի քան 11,8 միլիոն դեպք, ավելի քան 545 հազար մարդ մահացել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին