Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Գյումրու թիվ 2 գիշերօթիկ հաստատության 10 սան վարակվել է կորոնավիրուսով

Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության» թիվ 2 գիշերօթիկ հաստատության 10 սան վարակվել է կորոնավիրուսով: Վարակը հաստատվել է նաև աշխատակիցներից մի քանիսի մոտ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար  Սոնա Մարտիրոսյանը:

«Այս պահին դրական արդունքներ ունի 10 սան և 5 աշխատակից։ Բացառությամբ 1 աշխատակցի, ով, ունենալով նաև շաքարային դիաբետ, գտնվում է ռիսկային գոտում, մյուսների մոտ հիմնականում հիվանդության անախտանիշ ընթացք է: Բոլորի վիճակը լավ է, ՙանհանգստանալու առիթ չկա»,-նշեց խոսնակը՝ տեղեկացնելով, որ այս պահին հոսպտալացված հիվանդ չկա: Հակահամաճարակաբանների հետ հաստատությունում իրականացվում են բոլոր  անհրաժեշտ քայլերը։

Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատություն»-ը կառավարության որոշմամբ լուծարվեց հունիսի 25-ին: Հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ դրությունը, հաստատությունն անցել էր փակ ռեժիմի: Նույն ժամանակահատվածում էլ հաստատության շահառու հանդիսացող 80 երեխաներից  գիշերում է 21-ը՝ նրանք հիմնականում ունեն նույն կարգավիճակը՝ առանց ծնողական խնամքի մնացած:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին