Հինգշաբթի, 11. 09. 2025

spot_img

Իտալիայում չեն բացառել արտակարգ դրության ռեժիմի երկարացնելը կորոնավիրուսի պատճառով

Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն նախազգուշացրել Է, որ երկրում արտակարգ դրության ռեժիմը կարող Է երկարացվել կորոնավիրուսի համավարակի պատճառով, որի ժամկետը լրանում Է հուլիսի 31-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում են եվրոպական զանգվածային լրատվամիջոցները: Ելույթ ունենալով Վենետիկում՝ Կոնտեն նշել Է, որ «հնարավոր երկարացումը պարզապես նշանակելու Է, որ մենք հնարավորություն ունենք երկարացնել վարակի տարածման դեմ պայքարելու միջոցառումները»:

Հունվարի վերջին Իտալիայում կես տարով արտակարգ դրության ռեժիմ Էր սահմանվել այն բանից հետո, երբ Չինաստանից ժամանած երկու զբոսաշրջիկների մոտ հայտնաբերեցին կորոնավիրուսի դրական արդյունք: Իտալիայում համավարակի ժամանակ գրանցվել Է կորոնավիրուսով հիվանդության 242 հազար դեպք, 34 հազար մարդ մահացել Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին