Հինգշաբթի, 11. 09. 2025

spot_img

Շվեդիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել Է 5,5 հազարի

Շվեդիայում կորոնավիրուսով վարակման հետ կապված մահվան դեպքերի թիվը հուլիսի 9-ին հասել Է 5,5 հազարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են վիճակագրության տվյալները, որոնք հրապարակվել են Շվեդիայի առողջապահության գործակալության կողմից:

Գործակալության տվյալների համաձայն, վարակման հաստատված դեպքերի թիվը հասել Է 74 հազար 333-ի: Մահացել Է ընդհանուր առմամբ կորոնավիրուսով հիվանդացած 5 հազար 500 պացիենտ: Նշվում Է, որ 2 հազար 470 վարակված պացիենտներ ինտենսիվ թերապիա են անցել:

Շվեդիայի իշխանությունները, ի տարբերություն մյուս երկրների, չեն սահմանել լոկդաուն եւ ընտրել են վիրուսի տարածման դեմ պայքարի ավելի մեղմ միջոցներ:

Այս մոտեցումը ոչ միանշանակ արձագանք եւ քննադատություն Է առաջացրել ինչպես երկրի ներսում, այնպես Էլ նրա սահմաններից դուրս: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը մարտի 11-ին հայտարարել Է համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել Է վարակման արդեն ավելի քան 11,6 միլիոն դեպք, ավելի քան 539 հազար մարդ մահացել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին