Հինգշաբթի, 11. 09. 2025

spot_img

Գիտնականները նշել են կորոնավիրուսով վարակման ամենաբարձր ռիսկով վայրերը

Վիրուսաբաններն ու իմունաբանները կազմել են կորոնավիրուսով վարակաման մեծ ռիսկով վայրերի վարկանիշ, հուլիսի 8-ին հաղորդել Է «Իզվեստիա» թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Փորձագետներն առավել վտանգավոր վայրեր են համարել վատ օդափոխվող սենյակները:

«Այստեղ կարեւոր Է ոչ այնքան սենյակի դերը, որքան այն բանը, թե այնտեղ ինչպես Է գոծում օդափոխությունը: Եթե օդը վատ Է շրջանառություն կատարում, վտանգ կներկայանցնի ցանկացած փակ տարածություն»,- թերթին պարզաբանել Է Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի Գենային ինժեներիայի լաբորատորիայի ղեկավար Պավել Վոլչկովը:

Վարկանիշի երկրորդ տեղում են այն վայրերը, որտեղ մարդիկ երկար ժամանակ մոտիկ հաղորդակցվում են:

Մասնավորապես, այդ վայրերի թվին են դասվում հասարակական տրանսպորտը, խանութները եւ դեղատները, հրատարակությանը հայտնել Է Ե. Ի. Մարցինովսկու անվան Բժշկական պարազիտաբանության, արեւադարձային եւ փոխհաղորդիչ հիվանդությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Լուկաշեւը:

Առավել վտանգավոր վայրերի ցանկում երրորդ հորիզոնականն զբաղեցրել են բարերը, ռեստորանները, եւ ակումբները:

Բացի դրանից, փորձագետները կոչ են արել զգույշ լինել եկեղեցիներ եւ այն հասարակական վարրեր այցելելիս, որտեղ մարդիկ զբաղվում են ակտիվ գործունեությամբ (ֆիթնես-ակումբներ, թատրոններ, համերգային հարթակներ) հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին