Հինգշաբթի, 11. 09. 2025

spot_img

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 3 միլիոնը

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է երեք միլիոնը։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին տեղեկացրել է Ջոնս Հոփքինսի համալսարանը, որը հավաքագրում է դաշնային և տեղական իշխանությունների, ինչպես նաև ԶԼՄ-ների ու բաց աղբյուրների տվյալները։

Համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում COVID-19-ով վարակվածների թիվը կազմում է 3 մլն 9 հազար 611, առողջացել է 936 հազար 476 մարդ, մահացել՝ 131 հազար 594-ը։

Ինչպես տեղեկացնում է համալսարանը, ամբող աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 11,8 մլն մարդ, մահացել 544 հազարը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ից հայտարարել է COVID-19-ի պանդեմիա։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին