spot_img

Սպիտակ տան մամուլի խոսնակն արտաբերել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը

Սպիտակ տան մամուլի խոսնակ Քեյլի Մըքէնանին հուլիսի 6-ին իր ամենօրյա ճեպազրույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրին ՝ նշելով, որ այն վանդալիզմի զոհ է դարձել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սպիտակ տան պաշտոնական կայքը վկայում է, որ նա խոսել է երկրում ցուցարարների կողմից հուշարձանների ոչնչացման հետևանքների մասին: Խոսնակը նշել է՝ թվում է, թե պատմության վերաբերյալ զրոյական պատկերացում կա, երբ նրանք պղծում են Մաթիաս Բոլդվինի և Ջոն Ուիթիերի ու Ուլիսես Ս. Գրանտի արձանը:

«Թվում է, որ հասկանալու և պատմական գիտելիքների պակաս կա, երբ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, որը հիշատակում է մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների, այդ թվում ստրկության զոհերին, վանդալիզմի է ենթարկվել», – ասել է խոսնակը ՝ ակնհայտորեն անդրադառնալով վերջերս Կոլորադոյում Հայոց ցեղասպանության հուշահամալիրի պղծմանը: 

 

Հուշարձանը անցյալ ամիս սոցիալական արդարության բողոքների ընթացքում վանդալիզմի է ենթարկվել՝ այնտեղ գտնվող այլ հուշարձանների հետ միասին:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է՝ կարող ենք ականատես լինել, որ այս հայտարարության մեջ կան առաջին քայլերը ` Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչման համար: 

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին