spot_img

Ճապոնիայի հարավում գտնվող ամերիկյան ռազմակայանում կորոնավիրուս Է հայտնաբերվել

Ճապոնիայի հարավի Օկինավայի պրեֆեկտուրայի իշխանությունները հայտարարել են մի քանի մարդու մոտ կորոնավիրուսի հայտնաբերման մասին այնտեղ գտնվող՝ ԱՄՆ-ի ծովային հետեւակի զորակազմի Ֆուտեմա ավիաբազայում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 7-ին այդ մասին հաղորդել Է NHK հեռուստաալիքը: Նշվում Է, որ համապատասխան տվյալները Ճապոնիայի իշխանություններն ստացել են զորակազմի ներկայացուցիչներից: Ախտահարվածների թվի մասին տեղեկատվություն այս պահին չկա:

Հուլիսի 2-ին Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ-ի ծովային հետեւակի զորակազմի հրամանատարությունը հայտնել Էր Օկինավայի պրեֆեկտուրայի Քեմփ Մաքթյուրիուս ամերիկյան ռազմակայանում մեկ մարդու վարակման մասին: Օկինավա կղզում Է կենտրոնացված Ճապոնիայում ամերիկյան ռազմական օբյեկտների տարածության 75 տոկոսը: ԱՄՆ-ի ծովային հետեւակի Ֆուտեմա ավիաբազան, որը գտնվում Է Գինովանի խտաբնակ շրջանում, մշտական միջադեպերի աղբյուր Է դարձել:

Տակավին 1996 թվակաինին Տոկիոն եւ Վաշինգտոնը համաձայնության են եկել այնտեղտց վերացնելու օբյեկտը: 1999 թվականին որոշվել Է այն վերատեղաբաշխել Օկինավայի հյուսիսի Հենոկոյի շրջանում: Համավարակի ընթացքում Ճապոնիայում արձնագրվել Է կորոնավիրուով վարակման ավելի քան 20 հազար դեպք: Առնվազն 992 մարդ մահացել Է: Առողջացել Է շուրջ 17,7 հազար վարակված: 37 պացիենտ այժմ ծանր վիճակում Է ինտենսիվ թերապիայի հիվանդասենյակներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին