Կիրակի, 22. 02. 2026

spot_img

Կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել Ստեփանակերտում

 Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտնաբերվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հաղորդում է Արցախի Տեղեկատվական շտաբի «Ֆեյսբուք»-ի էջը, այս մասին հայտնում է երկրի Առողջապահության նախարարությունը:

«Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտնաբերվել Ստեփանակերտում, գրանցվել է 1 նոր դեպք: Կորոնավիրուսով հիվանդ քաղաքացու շփման շրջանակը պարզվում է, թեստավորման նպատակով կոնտակտավորներից նմուշառում է իրականացվում»,- նշված է հաղորդագրությունում:

Նախարարության տվյալների համաձայն՝ COVID-19-ի ախտորոշմամբ 2 մարդ հաղթահարել է վարակը և լքել մեկուսացման վայրը: Այս պահին մեկուսացված է 82, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 25 քաղաքացի: Քրոնիկ հիվանդություններ և երկկողմանի թոքաբորբ ունեցող պացիենտի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ: Երեք հիվանդի առողջական վիճակը միջին ծանրության է: Ընդհանուր առմամբ կատարվել է 2 350 թեստավորում:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 11-ին ստորագրել է hրամանագիրորի համաձայն՝ Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հունիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 30 օրով` 2020 թվականի հունիսի 11-ի ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի հուլիսի 11-ի ժամը 22:00-ը ներառյալ։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին