Ուրբաթ, 12. 09. 2025

spot_img

Հունաստանում կտրուկ ավելացել է կորոնավիրուսով վարկված զբոսաշրջիկների թիվը

Հունաստանում կտրուկ ավելացել է այն զբոսաշրջիկների թիվը, որոնց մոտ առկա է COVID-19: Վերջին մեկ օրում երկրում գրանցվել կորոնավիրուսով վարակվածության 43 նոր դեպք, որից 36-ը բացահայտվել է սահմանային անցման ընթացքում: «Արմենպրես»ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Հանրային առողջության ազգային կազմակերպությունը:

Նախորդ օրը կորոնավիրուսով վարակվածության 9 նոր դեպքերից 8-ը եղել է բերովի, երկու օր առաջ 25 նոր դեպքերից ութն է գրանցվել երկիր մուտք գործողների մոտ, երեք օր առաջ 28 նոր դեպքերից 13-ի դեպքում է առկա եղել վարակ:

Հունաստանի իշխանությունները հուլիսի 6-ին՝ առավոտյան ժամը 06:00-ից արգելել են Սերբիայի քաղաքացիների մուտքը երկիր՝ կապված համաճարակի հետ:

Հունաստանում վերջին մեկ օրում վարակի հետևանքով մահացության դեպքեր չեն գրանցվել: Մինչ այժմ, ընդհանուր առմամբ, վարակի հետևանքով մահացել է 192 մարդ: Երկրում կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը 3 հազար 562 է:

spot_img
Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին