Հինգշաբթի, 11. 09. 2025

spot_img

Գիտնականների միջազգային խումբն ԱՀԿ-ին առաջարկել է ճանաչել օդով կորոնավիրոսի փոխանցումը

Մի խումբ գիտնականներ, որի մեջ մտնում են 239 մասնագետներ 32 երկրներից, բաց նամակ է պատրաստել Առողջապհության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ). այնտեղ առաջարկվում Է ճանաչել, որ նոր կորոնավիրուսը կարող Է փոխանցվել օդակաթիլային միջոցով՝ երկար ժամանակ մնալով օդում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է The New York Times թերթը:

Ինչպես հետեւում է նյութից, գիտնականների այս խումբը կարծում Է, որ հեղուկի մանրագույն մասնիկները, որոնք արտադրվում են, երբ վարակվածները փռշտում կամ հազում են, կարող են օդում ավելի երկար մնալ, քան կարծում Է ԱՀԿ-ն: Հետազոտողներն ասում են, որ կազմակերպությունը պետք Է վերանայի իր որոշ հանձնարարականներ:

The Guardian-ը նշում Է, որ նամակի հեղինակներից են Լիդիա Մորովսկան Ավստրալիայի Քվինսենդի տեխնոլոգիական համալսարանից, ինչպես նաեւ Դոնալդ Միլթոնը Մերիլենդի նահանգի համալսարանից:

The New York Times-ի նյութում բերվում են Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից մի քանի հետազոտողների կարծիքներ, որոնք նշել են, որ ԱՀԿ-ն պետք Է պաշտոնական կարգով ճանաչի, որ կորոնավիրուսը կարող փոխանցվել օդակաթիլային եղանակով:

Հրատարակությունը հայտնում Է, որ ապրիլի սկզբին 36 փորձագետներ արդեն ԱՀԿ-ին առաջարկել են ուսումնասիրել այդ հնարավորությունը, բայց դա չի արվել: Ինչպես հուլիսի 5-ին հաղորդել են ԱՀԿ-ի ներկայացուցիչները, աշխարհում կորոնավիրուսով դեպքերի քանակը մեկ օրում աճել Է ավելի քան 203 հազարով՝ գերազանցելով 11,1 միլիոնը: Մահացու վախճանների թիվն ավելացել Է ավելի քան 5 հազարով եւ կազմել ավելի քան 528 հազար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

spot_img
Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին