Երկուշաբթի, 23. 02. 2026

spot_img

Ամենայն հավանականությամբ արտակարգ դրության ժամկետը կերկարաձգվի. ՀՀ վարչապետ

Հայաստանում անվերջ հնարավոր չէ արտակարգ դրության ժամկետը երկարաձգել, սակայն, հաշվի առնելով համաճարակային իրավիճակը, պետք է հավասարակշռված մոտեցում կիրառել: «Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցին:

«Իհարկե, իրավիճակը բերում է լուծումների, բայց մենք մյուս կողմից հասկանում ենք, որ չենք կարող արտակարգ դրությունն անվերջ երկարացնել: Ըստ ամենայնի, եթե ամեն ինչ այսպես գնա, ապա, ամենայն հավանականությամբ, ևս մեկ անգամ արտակարգ դրությունը կերկարացնենք: Ամեն դեպքում, արտակարգ իրավիճակների մասին օրենսդրությունը կփորձենք կատարելագործել այնպես, որ արտակարգ դրության ռեժիմի վերացման պայմաններում մենք կարողանանք գործիքներ ունենալ արտակարգ իրավիճակների ռեժիմում որոշակի հակահամաճարակային քաղաքականություն վարելու համար: Այո, մենք քննարում ենք, որ չենք կարող արտակարգ դրությունն անընդհատ երկարացնել: Դա բոլորիս համար խնդիր է, բայց մյուս կողմից չենք կարող հակահամաճարակային իրավճակը հաշվի չառնել:  Այստեղ կփորձենք գալ հնարավորինս հավասարակշռված լուծումների: Ամեն ինչ տանում է նրան, որ մենք առանվազն մեկ անգամ կերկարացնենք արտակարգ դրությունը: Ասօրվա տեմպը ցույց է տալիս, որ այլ բան անել չենք կարող»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին