Ուրբաթ, 12. 09. 2025

spot_img

Մասնագետը բացատրել է Գերմանիայում COVID-19- ից ցածր մահացության պատճառը

Բեռլինի և Հարվարդի համալսարանի «Շարիտե» բժշկական համալիրի պրոֆեսոր Տոբիաս Կուրտը բացատրել է Գերմանիայում կորոնավիրուսից մահացության վիճակագրությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստ»-ին:

Երկրում 1 մլն մարդու հաշվով արձանագրվել է COVID-19- ից  մահվան 108 դեպք: Սա աշխարհում ամենացածր ցուցանիշներից մեկն է:

«Մենք ժամանակ ունեինք պատրաստվելու համաճարակին: Մեր առողջապահական համակարգը արդեն իսկ լավ պատրաստված էր, բայց մենք այն էլ ավելի ուժեղացրեցինք»,-ասել է Կուրտը՝ РБК-ի հետ զրույցում:

Պրոֆեսորը նաև նշել է, որ Գերմանիայի ղեկավարությանը հաջողվել է արագորեն նվազեցնել վիրուսի տարածման տեմպը հավամարակի վաղ փուլերում՝ դրանով իսկ խուսափելով տարեցների վարակումից:

Ըստ գիտնականի՝ Գերմանիայում կորոնավիրուսից ցածր մահացությունը կապված է մշակութի և հասարակության առանձնահատկության հետ: Մասնավորապես, հազվադեպ է պատահում, որ գերմանացիների մի քանի սերունդ ապրում է նույն տանը՝ ընտանիքի մյուս անդամների հետ:

«Հարավային Եվրոպայի երկրներում տարեցները հաճախ ընտանիքի այլ անդամների հետ միասին նույն տանն են ապրում: Հետևաբար, եթե ընտանիքի նույնիսկ մեկ անդամ վարակվում է, ապա վիրուսը մյուսներին փոխանցելու ռիսկը մեծանում է, և տարեցները մահվան բարձր ռիսկի են ենթարկվում»,-նկատել է համաճարակաբանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին