Կիրակի, 01. 02. 2026

spot_img

ԱՀԿ-ում կարծում են, որ կորոնավիրուսի երկրորդ ալիք կարող է և չլինել

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում կարծում են, որ նոր տիպի կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիք կարող է և չլինել: «Արմենպրես»-ի փոխանմամբ, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հուլիսի 3-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է կազմակերպության Արտակարգ իրավիճակների ծրագրերի ղեկավար Մայքլ Ռայանը:

«Վստահություն նրանում, որ կգա երկրորդ ալիքը, չկա»,- ասել է նա:

Ռայանը սպեկուլյատիվ է անվանել համավարակի երկրորդ ալիքի վերաբերյալ կանխատեսումները:

«Այս հիվանդության հենց սկզբից բազմաթիվ սպեկուլյացիաներ կային այն մասին, թե ինչ կլինի, երբ փոխվի սեզոնը: Միշտ դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի նոր վարակի հետ»,- նշել է Ռայանը:

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի, հաստատված դեպքերի թիվն անցել է 11 միլիոն 33 հազարը: Մահացածների թիվն անցել է 525 հազարըԱպաքինվել է ավելի քան 6 միլիոն 185 հազար մարդ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին