Ուրբաթ, 12. 09. 2025

spot_img

Վրաստանը դեռ չի պատրաստվում ցամաքային սահմանները բացել կորոնավիրուսի պատճառով

Վրաստանը դեռ չի քննարկում կորոնավիրուսի համավարակի պայմաններում ցամաքային սահմանները բացելու վերաբերյալ հարցը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է վարչապետ Գեորգի Գախարիան:

Մայիսի սկզբին Գախարիան հայտարարել Էր, որ հունիսի 15-ից Վրաստանը կբացվի ներքին զբոսաշրջության ծառայության տրամադրման համար, իսկ հուլիսի 1-ից պատրաստ կլինի ընդունել օտարերկրացի զբոսաշրջիկներին: «Մենք առայժմ չենք կարող հապճեպ քայլեր անել ցամաքային սահմանները բացելու կապակցությամբ: Վրաստանի քաղաքացիների կողմից ցամաքային սահմանները հատելը, ինչպես նաեւ այն ամենը, ինչը կապված Է բեռների փոխադրման հետ, իրականացվում Է բացարձակապես անարգել»,-հայտարարել Է վարչապետը:

Նրա խոսքով՝ վրացական կողմը մեծ հարմարավետություն Է ստեղծում միջազգային ընկերությունների եւ փոխադրողների համար: Միեւնույն ժամանակ իշխանությունները վերահսկում են յուրաքանչյուր բեռնատար ավտոմեքենա եւ ստուգում վարորդների առողջական վիճակը:

Վրաստանը կորոնավիրուսի համավարակի պատճառով մարտի վերջին դադարեցրել Էր ավիահաղորդակցությունը բոլոր երկրների հետ, իսկ մարտի կեսերին՝ փակել ցամաքային սահմանները: Վրաստանը սահմանակցում Է Հայաստանին, Ադրբեջանին, Թուրքիային եւ Ռուսաստանին: Ավելի վաղ ՌԴ-ի հետ կապերի գծով վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հույս Է հայտնել, որ Ռուսաստանի հետ ցամաքային սահմանը կբացվի մոտ ժամանակներս:

ԵՄ-ի խորհուրդը հունիսի 30-ին համաձայնեցրել Է հանձնարարականը Եվրամիություն ոչ պարտադիր ուղեւորությունների համար սահմանափակումներն աստիճանաբար հանելու մասին, ընդունելով այն երկրների ցուցակը, որոնց համար սահմանները կարող են բացվել հուլիսի 1-ից: Դրա մեջ մտել Է, այդ թվում՝ Վրաստանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին